Արցախում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը: