Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղերի շրջանակներում մրցեց Շվեդիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայի ազգային ընտրանին հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Ֆորսբերգը:
Վերջինիս փոխանցումից հետո շվեդները կրկնապատկեցին հաշվի առավելությունը 34-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանիելսոնը:
Խաղի 38-րդ րոպեին Լարսոնը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը` այն հետ մղեց Դավիթ Յուրչենկոն:
Երկրորդ կեսի 64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
Սա Բիչախչյանի առաջին գնդակն է ընտրանու կազմում: Բայց շվեդներին հաջողվեց խփել նաև երրորդ գնդակը: 85-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկան Բերգը:
Ավելի վաղ` հունիսի 1-ին, Հայաստանի ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Խորվաթիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով