Լիմոնադի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Կարեն Խասիկյանին պատկանող զովացուցիչ ջրերի՝ լիմոնադի, արտադրությունում (Տավուշի մարզ, գ․ Կողբ) ստուգում են իրականացրել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները և պարզել, որ սննդի կառույցների ներքին մակերեսները քարից են, երեսապատված չեն որևէ նյութով, առաստաղը և միջնապատը ծածկված են պոլիէթիլենային թաղանթով, չկա սանհանգույց, հանդեձարան, գործընթացների ընթացքում և դրանց միջև ընկած ժամանակահատվածում հնարավոր չէ ապահովել խաչաձև աղտոտումից պաշտպանումը, չունեն լվացող և ախտահանող նյութեր, աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունի սանիտարական գրքույկ:

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ:Տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: