Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, հաղորդում է երկրի արտգործնախարարությունը։
«Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,- նշված է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրությունում։
Մանրամասներ, սակայն, չեն ներկայացվում։



















