Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ. Սասնա ծռեր

Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ. Սասնա ծռեր
Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ. Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, որի նախագահը և մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ են, բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագծերին։

Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել:

Մինչդեռ անցյալից ժառանգած պետական կառավարման այս համակարգի առաքելությունը մեզ նորգաղութային կախյալության մեջ պահելն է:
Համակարգի միջուկը և վերարտադրության գրավականը 2018 թ. ժողովրդական ընդվզմամբ մասամբ կազմաքանդված «խորքային պետությունն» է, որը բաղկացած է մոսկվահպատակ ԱԱԾ-ից, Ոստիկանության և մյուս ուժային մարմինների վերնախավերից, ինչպես նաև քրեական օլիգարխիայից:

Ինքնիշխանությունը, ազգային շահը և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները նորգաղութային և կոռումպացված համակարգին ստորադասելու այս քայլը կոպիտ սխալ է:

Այսպես շարունակելու դեպքում ներկայումս խարխլված «խորքային պետությունը» իրական հնարավորություն կստանա ի վերջո վերարտադրվելու և չեզոքացնելու գործող իշխանությանն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ բոլորիս կանգնեցնելով ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ»: