Ոստիկանության կողմից ընտրություններին նախորդող օրը ստացված ահազանգերը

2021 թ. հունիսի 20-ին, ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» ստացվել է 24 ահազանգ:
Ահազանգերը վերաբերել են`
− 2-ը՝ ընտրակաշառքին,
− 8-ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,
− 2-ը՝ ոստիկանության ծառայողներին,
− 5-ը՝ ԱՎՎ հետ կապված հարցերին,
− 7-ը՝ տեղեկատվական բնույթի տեղեկություններ ստանալուն: