Գյումրու 31/42 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք ընտրակաշառք են առաջարկել.Factor


Գյումրու թիվ 7 դպրոցում տեղակայված 31/42 ընտրատեղամասում ընտրախախտումներ են գրանցվել։

Factor.am-ին ահազանգած քաղաքացիները տեղեկացրին, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձինք կաշառք տալու առաջարկներ են արել։

Բացի այդ, որոշ քաղաքացիներ փորձել են ընտրատեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի քարոզչություն իրականացնել։

Ընտրատեղամասում էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանձնաժողովի վստահված անձինք խոչընդոտել են հանձնաժողովի աշխատանքը՝ անընդհատ հետ ու առաջ անելով ընտրացուցակները, կանգնելով արկղին շատ մոտ Քաղաքացիները մեզ հետ զրույցում նաև պատմեցին, որ խախտումների համար դիմել են ոստիկաններին։

Ընտրական հանձնաժողովի նախագահ Թամարա Ղափլանյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ կաշառքի դեպքեր են գրանցվել։

Ըստ նրա՝ ընդամենը փոքր խախտումների դեպքեր են եղել։ «Մեր տարածքում այդպիսի բան չի եղել, դրսում ոստիկանները կանգնած հսկում են։

Ներսում եղել է, որ, ասենք, ծրար են գցել առանց դրոշմանիշի, ամեն ինչ արձանագրված է, ոչ մի գլոբալ թերություն տեղի չի ունեցել»,- ասաց Թամարա Ղափլանյանը՝ նշելով, որ կաշառքի դեպք էլ չի եղել։

Քարոզչության դեպքի հետ կապված մեր զրուցակիցն ասաց՝ ոստիկանի է կանչել։ «Իրավունք չունեմ տեղամասը լքել և դուրս գալ բակ, տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ»,- հավելեց Թամարա Ղափլանյանը:

Նա նշեց, որ ընտրատեղամասում հիմա ավելի շատ ոստիկաններ կան՝ վերահսկելու համար։

Այս մասին հայտնում է Factor.am-ը