9/21 տեղամասում քվեատոփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին.Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«9/21 տեղամասում քվեատոփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։

Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։

Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։

Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։

ՏԸՀ նախագահը պատրեց (ոչ թե բացեց, այլ պատրեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատրել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։

Ընդորում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»։