Վարչապետն Արսեն Խառատյանին ազատել է խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝  Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Արսեն Խառատյանը վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր օգոստոսի 25-ին՝ նշելով նման որոշում կայացնելու երկու պատճառները.

«1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառ:

2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ»,- գրել էր Խառատյանը: