«Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար». Հայկ Մարության

«Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար։ Նա մեր ռազմական հաջողությունների գլխավոր կերտողներից մեկն էր ու վերջին տասնամյակներին իր հաղթական կերպարով գոտեպնդում էր մեզ։

Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը։

Հանգչի՛ր խաղաղությամբ, Զորավար։ Քո սերմանած հաղթանակի գաղափարը միշտ մեզ հետ կմնա»,- Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։