Վերջին օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 20․182-ի։ Հունվարի 24-ից հետո սա երկրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Այս մասին հայտնում է Նոր ինֆեկցիաների դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, գրում է EADaily-ն։
Վարակվածների թվի աճը կազմել է 0,38%: Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 388 հազար 695 մարդ:
Մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը աճել է 568-ով՝ նախորդ օրվա 548-ի դիմաց։ Այս ցուցանիշը ևս հունվարի 28-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Մեկ օրում առողջացածների թիվը կազմել է 13․505։
Այս մասին հայտնում է factor.am-ը: