Արմավիրի ամառանոցներից մեկում տարիներ շարունակ բանտարկված արջերն այսօր անցնում են վերականգնողական թերապիա. տեսանյութ

Այն մասին, թե ինչ սարսափելի պայմաններից են փրկվել արջերը և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ նրանք ստանում են մասնագիտական խնամք, հոգատարություն և լիարժեք սնունդ, նշում են Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets-ից։

Տեսանյութում Արմավիրի ամառանոցներից մեկում տարիներ շարունակ բանտարկված արջերն, որոնք այսօր անցնում են վերականգնողական թերապիա մեր կենտրոնում։ Արջերի փրկության ծրագրի շրջանակներում FPWC և International Animal Rescue ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC), որը սպասում է ՀՀ այլ տարածքներում բանտարկված տանջվող արջերին