Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

ԱՄՆ-ում կաթվածից մահացել  է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը: Այս մասին գրառումներ են արել Գևորգի ընկերները: Դերասանուհի Նարե Հայկազյանը գրել է.

«Դժվար է հրաժեշտ տալ ,կյանքը սիրող մի պոետի’ մի խենթ ընկերոջ, որն այնքան ասելիք ուներ դեռ… ննջես խաղաղությամբ+++ Գև ջան»:

Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։

Աղբյուր՝ Factor.am