Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքըր Քալիբաֆը ասել է, որ միջուկային օբյեկտների ներսը պատկերող լուսանկարները Թեհրանը այլևս չի տրամադրի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, քանի որ այդ գործակալության հետ ստորագրված մոնիթորինգի համաձայնագրի ժամկետը սպառվել է։
«Համաձայնագրի ժամկետն ավարտվել է, որևէ տեղեկատվություն այլևս երբեք չի տրամադրվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, տվյալներն ու լուսանկարները կմնան Իրանի տրամադրության տակ»,- այսօր ասել է նա կիսապետական «Տասնիմ» գործակալությանը։
Անցած փետրվարին ստորագրված և մեկ ամսով երկարաձգված պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 24-ին։
Թեհրանը և Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում 2015-ի միջուկային համաձայնագրին վերադառնալու համար։
Այս մասին հայտնում է Ազատությունը: