Անցկացվեց հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 7-րդ անգամ անցկացվեց հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ 

Ամենամյա փառատոնի նպատակն է՝ ներկայացնել և ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն Տավուշի մարզի համայնքները, այլև  մասնակցության աշխարհագրությունն ընդգրկում էր Գյումրին, Եղեգնաձորը, Ստեփանակերտը։ 

Մասնակիցների զգալի մասը հայկական տարբեր արտադրանք ներկայացնող ընկերություններն են, սոցիալական ձեռներեց կանայք, ովքեր զբոսաշրջիկներին ու փառատոնի այցելուներին էին ներկայանում իրենց իսկ գունեղ տաղավարներով՝ կիրառական արվեստ, բնական կոսմետիկայ, թեյեր ու չրեր, բնական մեղր ու հայկական խաղեր։ ժողովրդական և ժամանակակից երաժշտության ուղեկցությամբ ամբողջ օրվա ընթացքում փաատոնի այցելուները հասցնում են ծանոթանալ բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորում ճիշտ համտեսել բուսական թեյեր ու մասնակցում ամբողջ աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը։ Այս տարի այն 40 մետր էր՝ լցոնված ավանդական  հայկական պանրի տեսակներով ու կանաչիներով։