Կառավարությունը սկսում է բարեփոխումների շրջանը․ հարկային ոլորտի բարեփոխումների շուրջ քննարկումները կսկսեն հաջորդ շաբաթ

Կառավարությունը սկսում է բարեփոխումների շրջանը․ հարկային ոլորտի բարեփոխումների շուրջ քննարկումները կսկսեն հաջորդ շաբաթ
Կառավարությունը սկսում է բարեփոխումների շրջանը․ հարկային ոլորտի բարեփոխումների շուրջ քննարկումները կսկսեն հաջորդ շաբաթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարության ադապտացիոն փուլն ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների շրջանը:

Վարչապետը, մասնավորապես, առանձնացրել է հարկային ոլորտի բարեփոխումները, որոնց շուրջ հաջորդ շաբաթվանից կսկսվեն հանրային քննարկումներ: Փաշինյանի խոսքով՝ դա է ենթադրում կառավարման նոր մոդելը՝ ուղիղ ժողովրդավարությունը:

Այնուամենայնիվ, ըստ վարչապետի՝ բարեփոխումները պետք է լինեն ընդարձակ, չպետք է իրականացվեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ: Եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանալ հանրությանը»,- ասել է վարչապետը։