Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Փաշինյանի այլ որոշումներով՝ Արայիկ Հարությունյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Արսեն Թորոսյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։