Հայտնաբերվել են Կամչատկայում անհետացած Ան-26 ինքնաթիռի բեկորները․ բոլոր ուղևորները զոհվել են

Փրկարարները հայտնաբերել են Կամչատկայում անհետացած Ան-26 ինքնաթիռի բեկորները, որում եղել է 28 մարդ:

Նախնական տվյալներով՝ բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Քննչական կոմիտեն նշել է վթարի նախնական վարկածները՝ անբարենպաստ եղանակային պայմաններ, տեխնիկական անսարքություն և օդաչուական սխալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Պալանա գյուղի մոտակայքում՝ թռիչքուղուց մոտ 4-5 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է Ռոսավիացիան:

Ենթադրաբար, ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքից առաջ երկրորդ շրջապտույտը կատարելիս։

Աղբյուր՝ Factor.am