Հարձակման հետևանքով վիրավորված Հաիթիի նախագահի կինը հիվանդանոցում մահացել է

Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը՝ Մարտին Մոիզը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: