Հզոր պայթյուն՝ Դուբայում․ տեսանյութ

Հզոր պայթյուն է որոտացել Դուբայում, ենթադրաբար Ջաբալ Ալի նավահանգստում՝ նավթի պահեստի տարածքում:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել խարսխված նավի վրա:

«Դուբայի քաղաքացիական պաշտպանության վարչությունն այժմ զբաղվում է պայթյունի հետևանքով բռնկված հրդեհով», – հաստատել է էմիրության կառավարությունը, գրում է iz.ru-ն:

Նախնական տվյալների համաձայն ՝ զոհեր չկան: