Քննարկվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը, տեղեկացնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից:

Քննարկման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելությունների կազմակերպման շուրջ: