Թբիլիսիում ականջօղերով զբոսաշրջիկին դանակահարողը կալանավորվել է

Հուլիսի 5-ին Թբիլիսիի փողոցներից մեկում զբոսաշրջիկին վիրավորելու գործով մեղադրյալին խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ինչպես պատմել են ականատեսները` զբոսաշրջիկի հետ ընդհարումը տեղի է ունեցել վերջինիս ականջօղեր կրելու պատճառով:

Ինչպես հայտնի է, հարձակվողը 3 վիրավորում է հասցրել օտարերկրյա քաղաքացուն:

Ըստ ներքին գործերի նախարարության, հարձակվողը տեղում ձերբակալվել է, ձերբակալվածի ընտանիքի անդամներն ասել են, որ նա հոգեկան խնդիրներ ունի:

Միջադեպից հետո Վրաստանում տուրիզմի ոլորտի աշխատակիցները խոսում են տեղի ունեցածի և սպասվելիք բացասական հետևանքների վերաբերյալ: Old Town Mtatsminda հյուրանոցի հիմնադիր Իրակլի Գվետաձեն հայտարարել էր, որ դեպքից հետո տասնյակ ամրագրումներ են չեղարկվել:

Հայտնում է Aliq.ge-ն