Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում:

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- նշել է Լավրովը:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն էլ ասել է, որ որքան էլ հեռախոսով զրուցեն, սակայն նման կենդանի շփումները շատ կարևոր են: Նա նկատել է՝ վաղուց է, ինչ չեն տեսնվել, պետք է անցնել երկկողմ օրակարգի կետերով, բացի այդ կան նոր առաջացած խնդիրներ, պետք է քննարկել, խորհրդակցել: