Արմեն Չարչյանը ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Իսմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն չարչյանի փաստաբանների միջնորդությունը, և Չարչյանը ազատ է արձակվում: Այդ մասին տեղեկացրել է Չարչյանի փաստաբան Արամ Վարդեվանյանը:

Դատարանը Չարչյանի ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ:

«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը:

Հիշեցնենք Չարչյանը ձերբակալվել էր իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրության տարածումից հետո:

Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել էր բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով: