Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով

Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում . թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով պայմանավորեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892: «Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,-ասաց խոսնակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։