«Ծառուկյանն այսօր է վերադառնում եւ երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ». Իվետա Տոնոյան

«Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է»:

Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր:

«Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին»,- գրել է Տոնոյանը: