«ժամանակն է» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան կարմիր ներկ է տարել Վրաստանի խորհրդարանի ընդունարան, ներկել պատերն ու պատուհանները, լցրել հատակին։ Ակցիայի պատճառը Պիրվելի հեռուստաընկերության օպերատորի մահն է։ Երիտասարդը հուլիսի 5-ինմասնագիտական պարտականությունները կատարելիս դաժան ծեծի էր ենթարկվել։ Ոստիկանությունը չէր միջամտել։
«Անհավատալի է, որ շարունակում ենք ապրել, ասես ոչինչ չի եղել։ Իսկ այստեղ նստած են բռնարարներ ու մարդասպաններ։ Նրանք կստանան բողոք, կարմիր ներկ, նրանք ստիպված կլինեն պատասխան տալ։ Բառերն ավելորդ են այս պարագայում», — ասել է Խոշտարիան։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն