«Բարեկամություն» կամուրջը կկապի Հայաստանն ու Վրաստանը

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում «Բարեկամություն» անունով նոր կամուրջ է կառուցվում։ Շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ մոտ 7 միլիոն 300 հազար եվրո կծախսվի։

Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։