Հայկ Մարությանի անունից ապատեղեկատվություն է տարածվում

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Հայկ Մարությանի անունով բացված ֆեյսբուքյան էջիցգրառում է կատարվել.

«Սիրելի Երևանցիներ,

Մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր !!!

Չի լինի գեթ մեկ “գազել” մակնիշի երթուղային տաքսի։

Ներմուժվելու է նոր Չինական ավտոբուսներ, շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար։

Ձեր` Հայկ Մարության

Խնդրում եմ տարածեք, բոլորը իմանան»:

Տարբեր  լրատվամիջոցներ արդեն իսկ տարածել են հաղորդագրությունը: Չնայած Հայկ Մարությանի նկարով և «Իմ քայլը» դաշինքի նշանով այս էջը ունի ավելի քան  6000 հավանում և 7100 հետևորդ, սակայն որևէ կապ չունի Հայկ Մարությանի հետ, իսկ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է:

Սա հաստատեց նաև «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ կոչ անելով նյութ գրելիս հիմք չընդունել այդ էջում հրապարակված ապատեղեկատվությունը:

Հավելենք նաև, որ Հայկ Մարությանի  ֆեյսբուքյան իրական էջն ունի մոտ 10 հազար հավանում և 11 հազար հետևորդ:

Կարինե Կիրակոսյան

sut.am