Կիեւի Մայդանից Երեւան. Սկսում է նոր փուլ

Կիեւի Մայդանից Երեւան. Սկսում է նոր փուլ
Կիեւի Մայդանից Երեւան. Սկսում է նոր փուլ

Կիեւի ակցիաները հասել են կրիտիկական կետի, երբ ցուցարարները ստիպված են ընտրել այսպես կոչված խաղաղ ճանապարհի եւ ակտիվ գործողությունների միջեւ: Ընդդիմադիր կուսակցությունները չեն խրախուսում բռնությունը եւ կոչ են անում գնալ «եվրոպական ճանապարհով», սակայն հազարավոր մարդիկ տեսնում են, որ նույնիսկ միլիոնանոց հանրահավաքները, եթե դրանք «խաղաղ» են, զրոյական արդյունք ունեն:

«Ոչ խաղաղ ճանապարհը» շատերի կողմից ընկալվում է բացառապես գրոհը կառավարական շենքերի վրա: Այդ ճանապարհով մարդկանց տանում են հատուկ ծառայությունները՝ ուկրաինական եւ ռուսական, որպեսզի ցրելու եւ վախեցնելու հնարավորություն ունենան: Սակայն, առաջարկվում են այլ՝ «ոչ հանրահավաքային» մեթոդներ: Օրինակ, Ազատություն կուսակցության Լվովի կառույցը մեկշաբաթյա գործադուլի եւ բոյկոտի կոչ է անում: Եթե իշխանությունը զրկվի տնտեսական ու վարչական լծակներից, ստիպված կլինի զիջումների գնալ:

Նման երկընտրանքի առջեւ է կանգնած նաեւ հայկական «մայդանը»: Դեմ եմ նախաձեռնության շաբաթ օրվա բավական բազմամարդ հանրահավաքն մի շարք հարցեր առաջացրեց: Նախ, ակնհայտ դարձավ, որ ոչ կոալիցիոն 4 կուսակցությունները, թեեւ պատգամավորների մակարդակով միացել էին հանրահավաքին, այդպես էլ իրենց անդամներին կոչ չեն արել փողոց դուրս գալ, ինչը վկայում է նրանց մտադրությունների անլրջությունը: Երկրորդ, հանրահավաքում ընդհանուր ձեւակերպումներ են հնչել հետագա քայլերի ու անելիքների մասին:

Մոսկվայի Բոլոտնիի եւ Կիեւի Մայդանի օրինակով կարելի էր համոզվել, որ «ժողովրդավարական» օրենքներով նախատեսված խաղաղ ակցիաները «գոլորշի բաց թողնելու» լավ հնարավորություն եւ «յուրաքանչյուրն իրավունք ունի» թեզը ցուցադրելու միջոց են: Սակայն կոնկրետ հարցերը լուծվում են լիովին այլ մեթոդներով: Եւ եթե «մայդանները» դնում են կոնկրետ խնդիրներ, թերեւս հարկ չկա գնալ տրորված ճանապարհներով:

Դեմ եմ նախաձեռնության անդամները բազմիցս հնչեցրել են պարտադիր կուտակայինը բոյկոտելու առաջարկը: Դա թերեւս պայքարի արդյունավետ միջոց է, քանի որ հարվածում է կոնկրետ գրպանի: Այդ մեթոդը Երեւանում երկու անգամ արդեն հաջողությամբ կիրառվել է՝ Մաշտոցի պուրակում եւ տրանսպորտի թանկացման որոշումից հետո:

Ինչ որ մեկը հորդորել է սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը, որը սպասվում է միայն մարտի վերջին: Իսկ մինչ այդ համակարգը կսկսի գործել, եւ արդեն դժվար կլինի հետ շրջել գործընթացը: Կարդալ ավելին