Փաշինյանի կուսակցությունը չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանում սպասվող ընտրություներին

Փաշինյանի կուսակցությունը չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում։ Ընտրություններին ՔՊ անդամ Սևակ Միքայելյանն ինքնառաջադրվել է։

Այդ մասին ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը:

«Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու»,- գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ իրենք հաջողություն են մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: