Հոկտեմբերի 6-ին` Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում սուգ է հայտարարվելու

 Հոկտեմբերի 6-ին` Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում սուգ է հայտարարվելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սուգ է հայատարարվելու:

Հրամանագրում նշված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ»:

Միաժամանակ հանձնարարվել  է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը։

Ինքը` Փաշինյանը Ազնավուրի հուղարկավորության արարողություններին կմասնակցի Փարիզում: