Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 33 մարդ է մահացել

Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք վրացական կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքից:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1319 մարդ, մահացել է 33 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 422 188, այստեղից ապաքինվել է 384 712 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 853:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 806 փորձարկում, այդ թվում 17 708-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 098-ը՝ «PCR» թեստով: Դրականության օրական ցուցանիշը՝ 8.34% է, վերջին 14 օրվանը՝ 6,95%, վերջին 7 օրվանը՝ 7.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 495 381 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 792 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 881 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2038 անձ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: