ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ էլ Լևոն Սահակյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ: