Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարար

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։ Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը․«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:

Հիշեցնենք, որ Փամբուչյանը մինչև երեկ ԱԻՆ փոխնախարար էր: Իսկ ԱԻ նախկին նախարար Արդրանիկ Փիլոյանը կալանավորված է։

Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։