Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի կանխենք կրակի ներթափանցումը մեր տարածք. Կարեն Հովհաննիսյան

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Թուրքիայի հրդեհները գնալով ավելի են սաստկանում, դրան նպաստում է արդեն նաև խուճապը, որը սկսել է տարածվել բնակչության շրջանում։

Եթե սկզբնական շրջանում մարդիկ փորձում էին իրենց բնակավայրերին մոտեցող կրակը մարել , ապա հիմա անհապաղ հեռանում են և կրակը գրեթե անարգել մտնում է բնակավայրեր։

Վտանգավորության աստիճանը հարևան պետությունների համար գնալով շատանում է։ Մեզ համար դեռևս վտանգավոր չէ, բայց կարող է մեկ-երկու օրվա ըթնացքում այլևս մեզ համար ևս վտանգ ներկայացնի։

Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի կանխենք կրակի ներթափանցումը մեր տարածք»։