Երեւանի ավագանու հանձնաժողովների նախագահներ են ընտրվել

Երեւանի ավագանու հանձնաժողովների նախագահներ են ընտրվել
Երեւանի ավագանու հանձնաժողովների նախագահներ են ընտրվել

Այսօր տեղի ունեցած Երեւանի ավագանու առաջին նիստի ժամանակ հանձնաժողովների նախագահներ են ընտրվել:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Աշոտ Մնացականյանը, տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանը:

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանը, տեղակալ՝ Հակոբ Մելիքյանը:

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը, տեղակալ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը: Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, տեղակալ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: 
Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը հրավիրել նոյեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 և «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ:

Ընտրությունների արդյունքներով, Երեւանի քաղաքապետ է ընտրվել Հայկ Մարությանը: