ՔՊ-ն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արփինե Դավոյանը: