Ադրբեջանի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների են մասնակցում

Ադրբեջանցիները Թուրքիայում հերթական զորավարժություններին են մասնակցում։ Ադրբեջանի  Զինված ուժերի 14 զինծառայող վարժանքների է մասնակցում Թուրքիայում։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան գրառումից։

«Օդային պաշտպանության միջոցառումների շրջանակում  եղբայրական Ադրբեջանի 14 զինծառայող անցնում է ավիադիսպետչերների ուսուցում  մեր ռազմաօդային ուժերի անձնակազմի կողմից»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։


Այս մասին հայտնում է factor.am