Արցախի լեռներում ռուս խաղաղապահները «քոչվոր» ականանետի մարտավարություն են մշակել

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության շրջանակում Ստեփանակերտի զորավարժարանում մշակել են «քոչվոր» ականանանետով մարտ վարելու նոր մարտավարություն։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրետանու անձնակազմը համազարկեր է իրականացրել չդիտարկվող թիրախների ուղղությամբ, որոնք գտնվում են լեռներում, բնական խոչընդոտների հետևում։ Կարճ ժամանակում լեռնային տեղանքում  գտնվող ականանետերը 500-2000 մետր հեռավորության վրա խոցել են 50 պայմանական թիրախ։

«Քոչվոր» ականանետի մարտավարությունը թույլ է տալիս  խաղաղապահ անձնակազմին անմիջապես հետ մղել պայմանական հակառակորդի գերազանցող ուժերի գրոհներն ու հնարավորինս արագ փոխել կրակային կետերը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: