Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու դեմ որպես բողոքի նշան Սյունիքի մարզում երեկ մայրուղին փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:
Այդ մասին այսօր լրագրողներին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Պողոսյանի նշանակմանը՝ Փաշինյանն ասել է, թե Հայաստանում անթերի մարդիկ չկան, եւ չկան նաեւ անթերի նշանակումներ:
«Հիմա խոսվում է, որ այս պաշտոնյան սա է արել, այն պատոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե չէ: Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով, չկա այդպիսի արտոնություն»,-ասել է Փաշինյանը:
Միեւնույն ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե օրինակ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարող է նոր կառավարությունում պաշտոն ստանձնել, Փաշինյանը բացասական պատասխան է տվել:
«Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն վարչապետի հայեցողությունն է, և վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն»,- ասել է նա: