Տեղ-տեղ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մայիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: