Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ

Հեղինակ MediaLab

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացնում է․

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր:

Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին: