Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորվեց նաև Սարգիս Օհանջանյանը

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորվեց նաև Սարգիս Օհանջանյանը
Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորվեց նաև Սարգիս Օհանջանյանը

Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սարգիս Օհանջանյանին և Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։