Պաշտոնանկություններ եւ նոր նշանակում՝ Էկոնոմիկայի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Աննա Հակոբյանը:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։