Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի Հանրապետության Հրապարակում՝ դեկտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։

Ծրագիրն էլ ավելի գունեղ դարձրեցին «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Երեկոյին ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։

Լույսերի վառվելն ուղեկցվեց տոնական հրավառությամբ: