Ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Կ․ Դեմիրճյանի այրու բնակարանի պահպանությունը

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց կառավարությունը մտադիր է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ ոստիկանությունը։ Այն այսօր տեղադրվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից»,- գրված է որոշման մեջ։