Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Նարեկ Պ․-ն, որը հունվարի 1-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)
մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։