Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։

Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը.

1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։