Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ եւ բարելավելու քաղաքացիների կյանքի որակը:

Այդ մասին հայտնում են ԱԺ կայքից։

Նա հույս է հայտնել, որ նորընտիր ԱԺ նախագահի ակտիվ աջակցությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական հարաբերությունները կնպաստեն համագործակցության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը եւ միջազգային հարթակներում երկու երկրների դիրքորոշումների ամրապնդմանը: